Շատ էի ուզում ազգիս ուրախացնել: Չէի սպասում, որ բրոնզե մեդալ կնվաճեմ: Ոսկու ակնկալիք ունեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ մեծ դժվարությամբ է հասել այս արդյունքին, որովհետև ծանր վնասվածքներ է ունեցել։
Նշենք, որ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր 81 կգ քաշային կարգում: