Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը մեդալների համար կպայքարեն 76 կգ քաշային կարգի կանայք և 89 կգ տղամարդիկ:
Այսօր Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
Տղամարդկանց մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: