Հետևեք մեզ։

Առաջարկվել է ջերմոցային գազերի «թաղման» նոր մեթոդ

11:03, 24 հունիս 2024
Առաջարկվել է ջերմոցային գազերի «թաղման» նոր մեթոդ

Այսօր ածխածնի երկօքսիդի (CO2) անթրոպոգեն արտանետումները (հանածո վառելիքի այրման արդյունք) ռեկորդային մակարդակի վրա են և շարունակում են աճել, հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

Տարեկան մեկ անձը միջին հաշվով մթնոլորտ է արտանետում ավելի քան 4 տոննա ածխածին: Արդյունքում՝ ուժեղանում է ջերմոցային էֆեկտը՝ առաջացնելով գլոբալ տաքացում, ինչը հաճախ հանգեցնում է բնական աղետալի երևույթների։

 

Մթնոլորտում CO2–ի արտանետումները վերացնելու ամենահեռանկարային մեթոդներից մեկը դրա երկրաբանական «թաղումն» է: 

 

Ըստ փորձագետների՝ կա այս գործընթացի երկու հիմնական մոտեցում.

 

• CO2-ի օգտագործումը ածխաջրածինների արդյունահանման արդյունավետությունը բարձրացնելու համար, 


• արդյունաբերական ձեռնարկություններից միլիոնավոր տոննա գազային արտանետումների ներարկում թափանցելի երկրաբանական շերտեր՝ դրանց թաղման կամ երկարաժամկետ պահեստավորման նպատակով (CCUS տեխնոլոգիա):

 

CCUS տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս վերացնել աղտոտող արտանետումների մուտքը մթնոլորտ և դրանով իսկ նպաստում է կլիմայի վրա մարդածին ազդեցության նվազմանը:

 

Ռուսաստանում արդեն մշակվել է CO2-ի «թաղման» վայրերի ընտրության մեթոդ։ 

 

Վերջերս գիտնականները գնահատել են դրա օգտագործման հեռանկարները Արևմտյան Սիբիրի տարածաշրջանում: CO2-ի ստորգետնյա տեղաբաշխումը կարող է իրականացվել սպառված նավթի և գազի քայքայված հանքավայրերում և ջրով հագեցած շերտերում։

 

Այսպիսով, CCUS տեխնոլոգիայի կիրառմամբ հիմնավորված և անվտանգ տեղակայման համար հեռանկարային են համարվում նավթագազային տարածքները, որոնց մասին կան երկրաֆիզիկական բազմաթիվ տվյալներ: