Հայաստան երկօրյա այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ», - փոխանցում է երկրի նախագահականի մամուլի ծառայությունը։
Ալիևն ասել է, թե «Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը» 2020 թվականի պատերազմի ավարտից հետո:
Իր հերթին, Օլսոնն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։