Խորհրդարանում լարված իրավիճակ է։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից` իրեն հատկացված ժամանակի ավարտից հետո։
Ալեն Սիմոնյանը նախ հրահանգեց, որ անջատեն Թագուհի Թովմասյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, որ հեռացնեն Թագուհի Թովմասյանին և նիստի ընդմիջում հայտարարեց։
Ներս մտած անվտանգության տասնյակ աշխատակիցները հետապնդել են կին պատգամավորներին, հեռացրել ԱԺ ամբիոնից, չնայած նրանց ընդդիմադիրները հուշում են՝ ապօրինի հրաման եք կատարում։
Ընդդիմադիր կին պատգամավորներից մեկը դահլիճից, ի պատասխան Ալեն Սիմոնյանի հրահանգների, բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասում է․ «Որ պետք լինի՝ կթքեմ»։