Հետևեք մեզ։

16-ամյա Էմմա Պետրոսյանի ելույթը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)

22:45, 20 ապրիլ 2023
16-ամյա Էմմա Պետրոսյանի ելույթը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 16֊ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝121 կգ-ն:

 

76 կգ քաշայինների A խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով: