Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանին թիկնապահները մինչև լսարա՞ն են ուղեկցում․ հարցը դուր չի եկել Իրավագիտության ֆակուլտետի դեկանին․ «Հրապարակ»

09:20, 21 ապրիլ 2023
Աննա Վարդապետյանին թիկնապահները մինչև լսարա՞ն են ուղեկցում․ հարցը դուր չի եկել Իրավագիտության ֆակուլտետի դեկանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, և ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլև` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։

«Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»: Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, և նրանք ուղեկցում են մինչև լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, եւ որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։