Հետևեք մեզ։

Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին. Եվրոպայի չեմպիոններն արդեն Հայաստանում են․ Sputnik Արմենիա

09:41, 21 ապրիլ 2023
Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին. Եվրոպայի չեմպիոններն արդեն Հայաստանում են․ Sputnik Արմենիա
 Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մասին հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ հավաքված հարազատներն ու երկրպագուները․ գրում է Sputnik Արմենիան։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու ոսկի է նվաճել։ Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել Արսեն Հարությունյանը(61 կգ): Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել է նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1994 թվականից հետո առաջին անգամ երկու չեմպիոն ունեցավ մեկ Եվրոպայի առաջնությունում:

«Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին։ Ինձ համար շատ կարևոր էր, որ երրորդ անգամ նվաճեմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ու այս առաջնությունն առանձնացնում եմ, որովհետև եզրափակիչում այնպիսի մարզիկի հետ էի մրցում (աշխարհի գործող չեմպիոնի. խմբ), որ հա՛մ ես ինքս ինձ բան ունեի ապացուցելու, հա՛մ բոլորին»,– ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցերին։
Чемпион Европы по вольной борьбе Арсен Арутюнян в аэропорту Звартноц по возвращении на родину (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի համար էլ Զագրեբում նվաճած ոսկին կարևոր էր, քանի որ առաջինն էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Նա առանձնացրեց ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտը և շեշտեց` ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի էր, այլ ավելի լարված էր ու ծանրաբեռնված։
Чемпион Европы по вольной борьбе Вазген Теванян  показывает свою золотую медаль в аэропорту Звартноц по возвращении на родину (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
«Պատվո հարթակին շատ աննկարագրելի զգացումներ էին, որովհետև մեր հիմն էր հնչում, մեր եռագույն էր բարձրանում։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ Հաղթանակս նվիրում եմ իմ ժողովրդին։ Հաջորդ նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է և աշխարհի չեմպիոն դառնալը»,– ավելացրեց նա։



Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։