ԱԺ արտահերթ նիստին՝ Կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, խոսքն ուղղելով ՔՊ-ականներին ասաց․«Մինչև ելուՅթին անցնելը ես ուզում եմ կարճ խոսքով դիմել նորաթուխ նժդեհականներին, ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ Դաշնակցությանը։ Դուք նկատի ունեցեք, որ խոսքը 133-ամյա կենսագրություն ունեցող ու կենսունակ կուսակցության մասին է, ավելի ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, որովհետև կնմանվեք այն երեխաներին, ովքեր սովորեցնում են իրենց հորը, թե ինչպես պետք է երեխաներ ունենալ»։
Կառավարության կատարողականի վերաբերյալ ելույթը՝ տեսանյութում․