Հետևեք մեզ։

Սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայողն այսօր հարցաքննվել է

21:02, 21 ապրիլ 2023
Սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայողն այսօր հարցաքննվել է

Hayastan.news-ի տեղեկություններով՝ կալանքի տակ գտնվող մի շարք հանցագործությունների ու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայողն այսօր հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Հարցաքննությունը տեղի է ունեցել ԱԱԾ Երևանի քննչական վարչությունում։

Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով 2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի սահմանը հատած և ԶՊՄԿ աշխատակցին սպանելու մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ահլիմանի Ախմուդովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ Քր օր 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց՝ դատարանի կողմից կիրառվել է կալանք։

 

Hayastan.news-ին այսօր Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանեցին, որ 2023 թվականի ապրիլի 18-ին Հուսեյն Ահլիմանի Ախունդովին 14․04․2023 թվականի մեղադրանքը հսկող դատախազի կողմից փոփոխվել, լրացվել և նրա կողմից հանրային նոր քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերով, որը սահմանված ժամկետում ներկայացվել է մեղադրյալին։