Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով անհասանելի դառնալով մրցակիցների համար:
Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:
Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով: