Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ Արթուր Միրզոյանը:
Նա պատմել է, որ երեք դիմակավորված անձ գրասենյակից դուրս գալուց հարձակվել են իր վրա, դա տեսանկարահանել։
Նրա կարծիքով՝ այդ միջադեպը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության՝ ապրիլի 24-ին և 23-ին նախատեսված միջոցառումներով. «Փորձում են այսպես վախեցնելով՝ խոչընդոտել հայության արդար ձայնը բարձրացնելուն: Կոչ եմ անում այստեղի հայությանը՝ ապրիլի 24-ին կանգնել այն հայերի կողքին, որոնք մինչև վերջ կանգնելու և արդար ձայնը բարձրացնեն: Արժանապատվություն ունեցող հայերին կոչ եմ անում ապրիլի 24-ին՝ 13:30 գտնվեն Ֆիլարմոնիայի մոտ, որ մենք երթով գնանք Թուրքիայի դեսպանատան մոտ»:
Մանրամասները` տեսանյութում.