Հետևեք մեզ։

Հանրության պահանջով է Թամանյանի կիսանդրին «սիրունացվել». Թամանյանի անվան թանգարանի տնօրեն. Panorama.am

13:41, 15 հուլիս 2024
Հանրության պահանջով է Թամանյանի կիսանդրին «սիրունացվել». Թամանյանի անվան թանգարանի տնօրեն. Panorama.am

Հանրության պահանջի հիմքով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը քննարկել ու որոշում է կայացրել թանգարանի առջև տեղադրված Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին, որի քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը, փոփոխությունների ենթարկել։

 

Panorama.am-ի հետ զրույցում «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Զարուհի Հայրապետյանն ասել է, որ իրենք այդ փոփոխությունն արել են հանրության պահանջով։

 

«Թանգարանի այցելուները հարց են բարձրացրել, թե ինչու որևէ կերպ չի երևում, որ կիսանդրին Թամանյանինն է։ Եղել են նաև բազմաթիվ զանգեր, պահանջել են գոնե մի նշում լինի, որ ճարտարապետ Թամանյանի կիսանդրին է։ Սփյուռքահայ հայրենակիցներից էլ են եղել արձագանքներ»,- նշել է նա։

 

Զ.Հայրապետյանի խոսքով, հաշվի առնելով հարյուրավոր հայրենակիցների պահանջը, ձևավորվել է թանգարանային մասնագիտական խորհուրդ, որը տարբեր հարցեր է քննարկել՝ ցուցանակ տեղադրել, թե փորագրություն։

 

«Ինչո՞ւ ցուցանակի տարբերակը չի ընտրվել այս պահին։ Ունենք ինֆորմացիոն սով, թե որ թվականին է հեղինակն արել քանդակը և մի շարք այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են մեզ ցուցանակը կազմակերպելու համար։ Ցուցանակը  քայլերի  շարունակությունն է»,- իրենց որոշումն այսպես մեկնաբանել է թանգարանի տնօրենը։

 

Ինչ վերաբերում է հնչած քննադատություններին, թե «ինչու են իրենց իրավունք վերապահել ու մեր իրական վարպետների աշխատանքները «սիրունացրել»», «սա խայտառակություն է և վանդալիզմ», «ինչո՞ւ են փչացրել պատվանդանը», նա նշեց, որ կան ինչպես քննադատություններ, այնպես էլ գոհունակություն հայտնող մասնագետներ։

«Կան մասնագետներ, որոնք քննադատում ենք, նաև կան մասնագետներ, ովքեր զանգել ու գոհունակություն են հայտնել։ Նաև հենց քանդակագործի աշխատանքի պահին մոտեցել են շատ այցելուներ և շնորհակալություն հայտնել։ Արտաշես Հովսեփյանի դստեր հետ համաձայնության ենք եկել ու նոր թույլ տվել որևէ աշխատանք նախաձեռնել»,- ասաց Զ.Հայրապետյանը։

 

Այս «նորության» ճարտարապետն Արեգ Ասրաբյանն է,  քանդակագործը Տիգրան Վարդանյանը։ Զ. Հայրապետյանն ասաց, որ հենց ճարտարապետն է կազմել էսքիզը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։