Հետևեք մեզ։

Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, չի ներկայանա Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը. աղբյուրը հայտնում է պատճառը

10:36, 22 ապրիլ 2023
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, չի ներկայանա Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը. աղբյուրը հայտնում է պատճառը

Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, չի ներկայանա Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը, պատճառը ռասիզմի դեմ պայքարում թագավորական արքունիքի ջանքերից դժգոհությունն է։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Daily Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Նրա խոսքով՝ 2021 թվականի մարտին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ Մարքլի հարցազրույցից հետո ներկայիս միապետը, ով այն ժամանակ գահի ժառանգորդն էր և կրում էր Ուելսի արքայազնի տիտղոսը, նամակ է գրել դքսուհուն՝ ափսոսանք հայտնելով, որ նա ստիպված է եղել դիմակայել ռասիզմին թագավորական ընտանիքի հետ շփումներում. CBS-ի այդ հարցազրույցում Սասեքսի դքսուհին նշել է, որ ամուսնու հարազատներին անհանգստացրել է դեռևս չծնված երեխայի մաշկի գույնը։ Նա չի հայտնել, թե կոնկրետ ովքեր են նման հայտարարություններ արել։

 

Այնուհետև, ինչպես նշել է թերթը, և՛ Սասեքսի դքսուհին, և՛ ներկայիս միապետը համաձայնել են, որ համապատասխան դիտողությունն արվել է առանց չարամիտ դիտավորության։