Հետևեք մեզ։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

10:39, 22 ապրիլ 2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: 

Առաջնության այս օրը կպայքարեն 87 կգ կանայք և 102 կգ, 109 կգ տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը:

Կանանց մրցաշարում մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: