Հետևեք մեզ։

Վրաստանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ է ձերբակալվել (լուսանկար)

13:12, 22 ապրիլ 2023
Վրաստանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ է ձերբակալվել (լուսանկար)

 

Վրաստանի պետական անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնը հաղորդել է երկրում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է newsgeorgia.ge-ն։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլին է։ Նա 2013-ին մեկնել է Սիրիա և միացել «Իսլամական պետություն» խմբավորմանը։

 

Հետաքննության տվյալներով՝ 2013-2015 թթ․-ին Պակսաշվիլին ընդգրկված էր Կեսար և Ցիսկարա Թոխոսաշվիլի եղբայրների զինված խմբում և մասնակցում էր «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վարվող ռազմական գործողություններին։