Հետևեք մեզ։

Ինձ ընդհանրապես դուր չի գալիս նաև այն, թե ինչպես են իրենց պահում ընդդիմադիր գործընկերները մեր նկատմամբ․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)

15:10, 22 ապրիլ 2023

  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե իրեն դուր եկա՞վ այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում իր ընդդիմադիր գործընկերների նկատմամբ։

«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս նաև, թե ինչպես են պահում ընդդիմադիր գործընկերները մեր նկատմամբ, հետևաբար ես այդ հարցին մեկնաբանություն չունեմ»,-ասաց նա։

 

Հարցին՝ ո՞ր պահը դուր չեկավ նրանց պահվածքի, Բադալյանն ասաց․ «Ընդհանուր առմամբ ենք խոսում։ Այսինքն՝ ես տեսնում եմ, չէ՞, որ լրատվական դաշտը արհամարհում է, չի քննարկում և չի մեկնաբանում բոլոր էն սուր խոսքերը, հայհոյանքները, անեծքները, զրպարտությունները, սուտ լուրերը, որ ընդդիմության կողմից է գալիս, և բավական է՝ իշխանությունը որևիցե, մի քիչ էսպես՝ ոչ այնքան նուրբ քայլ թույլ տա, և դա դառնում է գլխագիր»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ