Հետևեք մեզ։

ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով․ նրա մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն էր

16:55, 22 ապրիլ 2023
ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով․ նրա մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն էր

Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի քառակի ևԵվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր մրցագորգ է դուրս եկել Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

 

 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։