Հետևեք մեզ։

Բժիշկը պատմել է, թե ում հակացուցված է վազելը

12:55, 20 հուլիս 2024
Բժիշկը պատմել է, թե ում հակացուցված է վազելը

Վազքը հակացուցված է սրտի և հոդերի խնդիրներ ունեցող մարդկանց, այս հիվանդությունների առկայության դեպքում նախընտրելի է վազքը փոխարինել ինտենսիվ քայլքով, RIA-ին ասել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Վիդնովի կլինիկական հիվանդանոցի մասնագետ Սվետլանա Մալինովսկայան։  


«Վազելն օգտակար է, եթե մարդն առողջ է և պատրաստված է ֆիզիկական ծանրաբեռնվածության: Չի կարելի վազել, եթե սրտի, հոդերի կամ հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ ունես, եթե կա ավելորդ քաշ կամ ոտքերի դեֆորմացիա, ապա այս տեսակի գործունեությունը  հակացուցված է», - ասել էՄալինովսկայան:

Ըստ նրա՝ եթե այդ ​​խնդիրները կան, վազքը սկսում է սխալ ազդեցություն ունենալ, դա հանգեցնում է վնասվածքների և հոդերի մաշվածության: Երիտասարդ տարիքում դա չի նկատվում, քանի որ դեռ կան ռեսուրսներ, սակայն 26 տարեկանից հետո օրգանիզմը ամեն տարի կորցնում է իր ուժի պաշարը։

Միևնույն ժամանակ, քայլելն ունի ավելի քիչ հակացուցումներ, նպաստում է քնի և լավ տրամադրության նորմալացմանը, բարենպաստ ազդեցություն ունի բոլոր տարիքի մարդկանց կատարողականի և աշխատունակության վրա, ամրացնում է նյարդային համակարգը և իմունիտետը։