Հետևեք մեզ։

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

20:56, 22 ապրիլ 2023
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցակիցը Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովն էր, ում Ալեքսանյանը հաղթեց 9։0 հաշվով։

 Եզրափակիչ գոտեմարտը կկայանա ապրիլի 23-ին: