Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր էկոփառատոնի է մասնակցել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր մասնակցել եմ Green Green կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ անցկացված Clean & Green Fest էկոփառատոնին, որի ընթացքում մաքրման աշխատանքներ ենք իրականացրել Թումոյի այգու տարածքում։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ նախորդ տարի այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում մեր կատարած աշխատանքները լայն արձագանք են ստացել։ Հուսով եմ, աստիճանաբար այս նախաձեռնությունը համակարգված բնույթ կստանա և մենք վերջապես կձերբազատվենք աղբի կուտակումներից»։