Հետևեք մեզ։

Չո՞րս երեխա եք, ապրեն ձեր հայրիկն ու մայրիկը, ես էլ չորս երեխա ունեմ․ Փաշինյանը՝ Սարդարապատում (տեսանյութ)

22:38, 22 ապրիլ 2023
Սարդարապատ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Դրանք նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Ծրագրի արժեքն է՝ 215 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել է Արագածոտնի մարզ։
 
Մանկապարտեզներից մեկի շինաշխատանքներին հետևելիս, Փաշինյանն ասում է, թե Հայաստանում աշխատուժի խնդիր կա․ «Այսինքն, տարբերակ չէ, որ մարրդն ուզենա գործ գտնի, ու չգտնի։ Կարող է իր գյուղում կամ քաղաքում չգտնի, բայց կողքի քաղաքում կգտնի»։
 
Սարդարապատում երեխաների հետ զրուցելիս Փաշինյանը հարցնում է, թե նրանք քույր կամ եղբայր ունեն, ով գնալու է մանկապարտեզ, երեխաներից մեկն ասում է, որ երեք քույր ու եղբայր ունի։
«Չո՞րս երեխա եք, ապրեն ձեր հայրիկն ու մայրիկը։ Ես էլ չորս երեխա ունեմ»,-ասում է Փաշինյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում.