Հետևեք մեզ։

Ադրբեջանի հայտնածն այն մասին, թե իբր Շուշիի շրջանում իրենց բանակի բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է. Արցախի ԱԳՆ

02:49, 23 ապրիլ 2023
Ադրբեջանի հայտնածն այն մասին, թե իբր Շուշիի շրջանում իրենց բանակի բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ տեղեկատվության վարչությունը հերքում է Ադրբեջանին. «Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:

 

Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»։