Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության անցակետ։
Այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։