Հետևեք մեզ։

Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են, հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը. պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայր. Forrights.am

16:44, 29 հուլիս 2024
Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են, հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը. պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայր. Forrights.am

«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։

«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։

«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,-ասում է նա։

Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։

«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտ եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։

Մայրը դեպքից ժամեր առաջ՝ 19:00-ի հատվածում է վերջին անգամ խոսել որդու հետ։ Տղան որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել, տրամադրությունը բարձր է եղել։ «Պոստ գնալն իր համար ուրախություն էր, խելքն իրենը չէր։ Այդ օրն էլ, որ խոսեցինք ուրախ էր, իմացավ, որ կոմպոտ եմ փակում, ասաց՝ փակի, որ գամ խմեմ, գնամ ատեստավորման։ Իմ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ, ուժեղ տղա էր։ Անկապ խոսում են»,-որդու հետ վերջին հեռախոսազրույցը վերհիշելով պատմում է մայրը։

Սարգիսը 20 տարեկան էր, պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, վեց ամիս ծառայելուց հետո պայմանագիր էր ստորագրել ՊՆ-ի հետ, հինգ տարի պետք է ծառայեր։ Սարգիսն ապրում էր մոր, երկու եղբոր և քրոջ հետ, հայրը երեք տարի առաջ է մահացել։ Ընտանիքիը Սարգիսին դեպքից հինգ օր առաջ է տեսել։

«Իմ երեխային ճանապարհեցի, իր ոտքով գնաց, իմ էրեխուն բերեցին, մի հատ էլ ասում են, որ ինքնասպան է եղել, զինվորական շոր չենք տալիս»,-արցունքն արչքերին ասում է մայրը՝ հիշելով որդու ցավալի կորուստն ու պատկան մարմինների անհարգալից վերաբերմունքը, նրան հատկապեց վշտացնում է, որ զինվորը պաշտոնյաների համար արժեք չունեն։

Թամարա Գասպարյանը որդու մահը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է համարում։ Մայրը մատնանշում է դիրքերում առկա խնդիրները, որոնք չեն լուծվում։ Նա հարց է բարձրացնում՝ որտե՞ղ է այդ պահին եղել դիրքի պատասխանատուն, տղայի անմիջական հրամատարը և մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք պարտավոր են կանխել ոչ կանոնադրական գործողությունները։

«Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատոն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,-ասաց մայրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։