Հետևեք մեզ։

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

12:35, 24 ապրիլ 2023
Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լոնդոնի բարձր դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել։

 

The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալման որոշման պատճառն այն է, որ Ռոտենբերգը չի ներկայացել դատական նիստերին և հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբաններին։

 

Նշենք, որ նախքան Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013-ին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։

 

Նատալյա Ռոտենբերգը հայտարարել է, որ առաջադրվելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի հետ հիմնադրած  «Ուժ Հայրենյաց» կուսակցությունից։