Մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անձնապես ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ՝ ինչի եմ հասել որպես մեզ ազգի ներկայացուցիչ: Այս մասին գրառում է արել գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու իմ հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձնից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- գրել է Աոնյանը՝ հավելելով՝ կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել: