Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին:
Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո արձանագրված կադրեր են հրապարակվել, որտեղ ուզբեկ Ռուստամ Ասակալովը մխիթարում է Արթուր Ալեքսանյանին․
«Լսիր, եղբայր, մի՛ նեղվիր, դու շատ բան ես արել»,-ասել է Ռուստամ Ասակալովը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, այդ թվում նաև այս օլիմպիական խաղերում՝ 9:5 հաշվով:
Տեսանյութը՝ Telegram-ում։