Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

23:23, 24 ապրիլ 2023
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելը նման դիրքորոշում է հայտնել ԱԳ նախարարների մակադրակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո: 

 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,-նշել է Բորելը:

 

Նա կարևորել է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք: 

 

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ: