Հետևեք մեզ։

Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը

00:22, 25 ապրիլ 2023
Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը

Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է Ադրբեջանի դրոշը։

 

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

 

Վերոնշյալի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

 

«Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի իրավունքը՝ վերահսկելու իր տարածք մուտքը և ելքը»։ 

 

Նշենք նաև, որ այսօր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ անցակետի հարցով ՀՀ-ն դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։