Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանությանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին, երբ քրոջ՝ Քորթնիի և երեխաների հետ այցելել էր Հայաստան։
Նա լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ․
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասնական լինենք և հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։
Հաջորդ հրապարակման մեջ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Գառնիից։ «Սիրում եմ իմ և երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հայաստանում»,-հավելել է նա։