Hayastan.news-ի տեղեկություններով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կրտսեր որդին՝ Զարեհ Ղազարյանը զորակոչվել է բանակ։ Մոտ մեկ ամիս առաջ նախարարը նեղ շրջապատի, այդ թվում պաշտոնյաների հետ բարի ծառայություն է մաղթել որդուն։
Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ծառայությունն անցկացնում նախարարի որդին։ Պարզվեց, որ վիճակահանության մասնակցել է Զարեհ Ղազարյանը, և Հայաստանի այն միակ մարզում է, որն արտաքին սահմաններ չունի։ Զարեհ Ղազարյանը ծառայում է Կոտայքում։
Նշենք, որ Ղազարյանի ավագ որդին ևս զինվորական պարտադիր ծառայություն է անցել, ծառայության որոշ ժամանակահատվածն անցել է Արցախում՝ պատերազմի օրերին։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ Վահե Ղազարյանը չէր վախենում արտաբերել Արցախ բառը։
Իսկ միգուցե Վահե Ղազարյանին ձեռնտո՞ւ է թաքնվել Արփինե Սարգսյանի թիկունքում
Ինչու պետք է հրաժարական տա Վահե Ղազարյանը