ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայաստանյան այցիցի լուսանկար է հրապարակել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը։
«Նախորդ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սպանված տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Հայոց ցեղասպանության օրը հարգանքի տուրք է մատուցվում 108 տարի առաջ սարսափելի ցեղասպանության հետևանքով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-գրել է նա։