Հետևեք մեզ։

Ադրբեջանը Հայաստանից 8 գյուղ է պահանջում

13:42, 25 ապրիլ 2023
Ադրբեջանը Հայաստանից 8 գյուղ է պահանջում

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի ԱԽ բաց բանավեճի ընթացքում ներկայացրել է 8 կետ, որոնք կատարելոու դեպքում հանրավոր կլինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը.

 

«Հայաստանը պետք է 1) կատարի իր միջազգային պարտավորությունները, 2) ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, 3) վերադարձնի Ադրբեջանի օկուպացված սահմանամերձ 8 գյուղերը, 4) զերծ մնա տարածքային պահանջներից, 5) վերջ դնի ականային ահաբեկչությանը, 6) տեղեկություն տրամադրի հակամարտության ընթացքում անհետացած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ, 7) փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, 8) բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման շուրջ», - ասել է Յաշար Ալիևը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ