Հետևեք մեզ։

Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ Արցախում այդ գործարքը իրականացնել. Աբրահամյան

15:58, 25 ապրիլ 2023
Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ Արցախում այդ գործարքը իրականացնել. Աբրահամյան

Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Արշակ Աբրահամյանը

 

«ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»,- գրում է Աբրահամյանը։