Հետևեք մեզ։

Շիրակի թեմի առաջնորդին հորդորում եմ քաղաքականությամբ չզբաղվել․ շիրակցի պատգամավոր (տեսանյութ)

18:26, 25 ապրիլ 2023

ՔՊ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ականների հայտարարություններին, փորձեց վստահեցնել, թե իրենց իշխանությունը որևէ կերպ հոգևորականների դեմ հարձակում չի իրականացնում։ Փոխարենը հորդորեց, որ Շիրակի թեմի առաջնորդը իր առաքելությամբ զբաղվի և քաղաքականությամբ չզբաղվի։

«Որևէ հարձակում մեր իշխանության կողմից չկա Ձեր նշած մարդկանց նկատմամբ։ Իշխանության կողմից որևէ հոգևորականի դեմ հարձակում չի եղել, եթե նման բան լիներ, Ձեր ասած մարդը չէր համարձակվի նման հայտարարություններ անել երկրի վարչապետի հասցեին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ