ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարծել է Լաչինի հատվածում Ադրբեջանի գործողություններին։ Նա Twitter-ում գրել է. «Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները, ապա պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ»: