ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ, դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ Նովա խաչմերուկին, այնտեղ ՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է եւ իր կարծիքն է հայտնել ընդամենը դավաճան վանկարկելով և միանգամից եկել են, տարել են, այդ պահին չտեղեկացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին և 1.5 ժամ նրան պահելով ազատ են արձակել»,-ասաց նա: