Այսօր Իջևան քաղաքում Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Թադևոս Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանը հանդիպել են քաղաքացիների հետ։
Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները էին:
Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին:
Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։
Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում»։


