Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 25-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան` 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել նամակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի վերաբերյալ
23:42, 26 ապրիլ 2023