Էրդողանի վարչակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի թուրքական կենտրոնը հերքում է նրա սրտի կաթվածի մասին տեղեկությունը։
Ավելի վաղ` տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հինգշաբթի օրը նախատեսված հանրահավաքի ժամկետը փոփոխվել է։
Տեղական հեռուստատեսությամբ նաև հայտարարվել է, որ հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահը չի ներկայանա նախատեսված միջոցառումներին, այլ առցանց ձևաչափով կմասնակցի դրանց։
Չնայած այս ամենին` Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ Էրդողանի առողջական վիճակը լավ է։