Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած և կալանավորված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը նամակ է ուղարկել իր ընտանիքին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նամակի տեսապատկերը։
Նամակում ադրբեջանցի զինծառայողը հույս է հատնել, որ հետ կվերադառնա և հորդորել մորը՝ սպասել իրեն։
Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով 2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի սահմանը հատած և ԶՊՄԿ աշխատակցին սպանելու մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ահլիմանի Ախմուդովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ Քր օր 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց՝ դատարանի կողմից կիրառվել է կալանք։