««Նատարիուս, հետո` զագս». պարո'ն Բագրատյան, ես և դուք նույնն ենք ասում». ՔՊ-ական
Բոլոր լեզուներում կա հավաքական և թիմ բառերը, ինչո՞ւ ենք որոշել Հայաստանում թիմը հանել։ Եթե ասում ենք ֆուտբոլի հավաքական, տպավորություն կստեղծվի, որ հավաքվել են, ֆուտբոլ են խաղում, բայց օլիմպիական հավաքական, թիմ, դրանք հասկանալի են, ճիշտ են, ինչո՞ւ որոշեցիք հանել։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով զեկուցող պատգամավոր Հասմիկ Հակոբյանին։
«Դա «սբորնայա կոմանդա» տերմինից է գալիս, իսկ հավաքականը արդեն ներառում է հավաքական թիմ հասկացությունը, դա ավելորդաբանություն է, ռուսաբանություն է, հայոց լեզվի անաղարտությունն ապահովելու համար է այս դրույթը»,- ասել է Հակոբյանը, ինչին ի պատասխան Սերգեյ Բագրատյանն արձագանքել է․ «Տիկին Հակոբյան, ոչինչ չհասկացա, տրամաբանական չէ այս փոփոխությունը»։
«Պարոն Բագրատյան դուք ասում եք այն, ինչ նախագիծն է առաջարկում։ Այն՝ ինչ դուք եք ասում, «Նատարիուս, հետո զագս»»,- ասել է Հակոբյանը։