Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը մեզ համար առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

13:03, 27 ապրիլ 2023
Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը մեզ համար առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան
Այսօր Իջևան քաղաքում գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ հանդիպեցինք քաղաքացիների հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
 
 

«Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները էին:

 
 
Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին:
 
 
Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։
 
 
Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում»,- գրել է նա: