Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքքույու ատոմակայանի բացմանը կմասնակցի առցանց։ RBC-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը թվիթերի իր էջում հաստատել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրը։
Աղբյուրը պարզաբանում է, որ Էրդողանի առողջական վիճակը «ծանր չէ», սակայն բժիշկները խորհուրդ են տվել նրան ևս մեկ օր հանգստանալ։
Այս կապակցությամբ Մերսինում հանրահավաք չի լինելու, չեղարկվել է Էրդողանի հարցազրույցը, որը նա պետք է տար ապրիլի 27-ին չորս հեռուստաընկերություններին։
Կրեմլի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Պուտինը ատոմակայանի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն տեսակոնֆերանսի միջոցով․ Թուրքիայի նախագահը պետք է դրան միանա ժամը 13:30-ին։