«Աքքայու» ատոմակայանի բացման արարողությունը, որին Էրդողանը մասնակցելու էր տեսակապի միջոցով, հետաձգվել է Երևանի ժամանակով ժամը 15:00-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Տեսահղումով կապի ժամը փոխվել է»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ուղիղ եթերում վատացել էր Էրդողանի ինքնազգացողությունը։ Այսօր նախատեսված էր «Աքքույու» ատոմակայանի բացումը, որին մասնակցելու էր Էրդողանը, այնուհետև հայտնեցին, որ նա մասնակցելու է տեսակապի միջոցով, հիմա հայտնում են, որ արարողության ժամը փոխվել է։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Էրդողանն ու Պուտինը ատոմակայանի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն տեսակոնֆերանսի միջոցով․ Թուրքիայի նախագահը պետք է դրան միանա ժամը 13:30-ին։