Հետևեք մեզ։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանս կա․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:25, 27 ապրիլ 2023
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանս կա․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

 

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանս կա։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կալլոնեն։

 

«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և սա է կայուն խաղաղության ճանապարհը։ Այս ազգերն այսօր խաղաղության հնարավորություն ունեն։ Կարևոր է բախումներից խուսափելը»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

 

Նա նշել է՝ խաղաղության հասնելը դժվար ճանապարհ է, պահանջում է համբերություն, զսպվածություն և համատեղ աշխատանք ու ծրագրեր։

 

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա է ամեն ինչի հիմքը։ Շարժվել դեպի խաղաղություն՝ նշանակում է հրաժարվել ուժի կիրառումից և այդ հռետորաբանությունից։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն»,- ասել է նա և հավելել, որ Ֆրանսիան դատապարտում է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ