Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ կողմերը քննարկել են «Աքքույու» ատոմակայանի բացման հարցը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական և ռուս-ուկրաինական պատերազմներին առնչվող հարցեր։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: