Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հակադարձել է Փաշինյանին

20:27, 27 ապրիլ 2023
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հակադարձել է Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի` Բաքուն պաշտոնապես ապօրինի փակել է Լաչինի միջանցքը` տեղադրելով սահմանային անցակետ, մինչ այդ այն փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով։

 

Փաշինյանը Կառավարության նիստին հայտարարել էր, թե Ադրբեջանը խախտում է և առհասարակ խախտել է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

 

Ի պատասխան այդ հայտարարությունների` Ադրբեջանի ԱԳՆ֊ն հայտնել է. «Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», - նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։