Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանն հավաստիացրել է, որ երկրի նախագահ Էրդողանի առողջական վիճակը լավ է։
«Այս առավոտյան ես նախագահի հետ էի։ Նա ողջույններ է փոխանցում բոլորիդ, նրա առողջական վիճակը լավ է։ Գաստրոէնտերիտի վարակի ազդեցությունը թուլացել է։ Նա կշարունակի նախատեսված ծրագրերը որքան հնարավոր է շուտ», - ասել է Ֆահրեթին Քոջան։
Հիշեցնենք, որ նախօրեին ուղիղ եթերում Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր։
Նախատեսված հանրահավաքը ևս հետաձգվել էր, ապրիլի 27֊ի միջոցառումներին էլ Էրդողանը մասնակցել է տեսակապի միջոցով։